Մեծ Բրիտանիայում արդեն մի քանի ժամ է՝ մոլեգնում է «Դորիս» փոթորիկը: Լոնդոնի «Հիթրոու» օդանավակայանում չեղարկվել են տասնյակ չվերթեր, իսկ օդերևութաբանները նախազգուշացնում են երկրի առանձին շրջաններում հնարավոր հեղեղումների մասին, տեղեկացնում է BBC-ին:
Օդերևութաբանների կանխատեսումներով՝ փոթորիկը նաև ձյուն է բերելու՝ Շոտլանդիայի առանձին շրջաններում՝ 10-ից մինչև 15 սանտիմետր:
Փոթորկի նախօրյակին բոլոր թռիչքները չեղարկվել էին Անգլիայի և Իռլանդիայի միջև, իսկ երկաթուղային տրանսպորտի մի շարք ուղղություններում մտցվել են արագության սահմանափակումներ:
Նաև հաղորդվում է արդեն սկսված ձնատեղումների պատճառով մայրուղիներին առաջացած խցանումների մասին: