ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 23-ին՝ ժամը 14:30-ի դրությամբ, բքի պատճառով փակ է Բերդ – Ճամբարակ ճանապարհը: Բքի և մերկասառույցի պատճառով դժվարանցանելի է Վարդենյաց լեռնանցքը: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայությունից:
Ավտոճանապարհներին շուրջօրյա հսկողություն են իրականացնում ճանապարհը սպասարկող ճանապարհաշինական ընկերությունները: Կատարվում են ճանապարհների մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ: ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են: