
Եվրոպայի լիգայի 1/16 եզրափակչի «Սենթ Էտյեն» – «Մանչեսթեր Յունայթեդ» հանդիպումում մանչեսթերյան ակումբը հաղթանակ տոնեց հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի գոլի շնորհիվ: Սակայն խաղի 26-րդ րոպեին Մխիթարյանը փոխարինվեց վնասվածքի պատճառով: Ըստ նախնական տվյալների՝ Մխիթարյանն ազդրի վնասվածք է ստացել և կբացակայի 10-14 օր:
Խաղից հետո իր թվիթերյան էջում գրառում է կատարել մանչեսթերյան ակումբի իսպանացի կիսապաշտպան Խուան Մատան:
«Եվս մեկ քայլ առաջ Եվրոպա լիգայում: Հիմա ժամանակն է պայքարելու Անգլիայի լիգայի գավաթի եզրափակչում: Շուտ առողջացիր, Հենրիխ»,- գրել է Մատան:
Սիրարփի Աղաբաբյան