Չեխիայի գործարանում հօդս է ցնդել պայթանյութով լի ցիստեռնը
Advertisement 1000 x 90

Չեխիայի գործարանում հօդս է ցնդել պայթանյութով լի ցիստեռնը

Առնվազն 12 մարդ է փետրվարի 23-ին վիրավորվել պայթյունի հետևանքով, որը տեղի է ունեցել Չեխիայի Հանրապետության հյուսիս-արևելքում Հյուսիսային Մորավիայի Պոլիչկա քաղաքի մեքենաշինական գործարանում: Այդ մասին լրագրողներին հայտնել է հանրապետության ոստիկանության ներկայացուցիչ Հանա Կայզերովան:

«Պայթել է ցիստեռնը, որը լցված էր պայթանյութով,-նշել է նա:-12 վիրավորվածներից երեքը ծանր վերքեր են ստացել: Ձեռնարկության տարածքում հրդեհ է բռնկել: Այն մարելու համար գործի են դրվել հրշեջների 12 ջոկատներ»:

Մինչդեռ հրդեհի մարումը խիստ դժվարացել է: Ձեռնարկության արտադրամասերում գտնվում են խտացված գազով բալոններ և այլ պայթուցիկ նյութեր: Ոստիկանության ներկայացուցչի խոսքով՝ գործարանի տարածքում լսվում են առանձին պայթյուններ, հաղորդել է ՏԱՍՍ-ը:



Նման նյութեր