Մհեր Խաչատրյան. «Եթե ես լինեի «ArmComedy»–ի Սերգեյ Սարգսյանը, առանց ակցենտի հայերեն կխոսեի». life.tert.am
Advertisement 1000 x 90

Մհեր Խաչատրյան. «Եթե ես լինեի «ArmComedy»–ի Սերգեյ Սարգսյանը, առանց ակցենտի հայերեն կխոսեի». life.tert.am

Tert.am Life-ը շարունակում է հայտնիների հետ բլից հարցումներ անել: Այս անգամ հարցումը հումորային է: Մեր զրուցակիցն է «Դոմինո» սիթքոմի դերասան, «Բարի լույս»–ի հաղորդավար Մհեր Խաչատրյանը։

-Կարճ` Ձեր մասին:

-Նիհար մարդ։

-Ձեր  մականունը…

-Պոնչ։

-Մանկության ամենավառ հուշը…

-Քարը, որից հետո սպի ունեմ։

-Երբ մեծացա, հասկացա…

-Որ մարդիկ մեծանում են։

-Սիրո ամենազավեշտալի խոստովանությունը…

-Չի եղել։

-Եթե չլիներ հումորը…

-Բոլորը քաղաքականություն կմտնեին։

-Արածդ ամենազիլ հումորը…

-Դեռ առջևում է։

-Արածդ ամենատափակ հումորը…

-Դպրոցում, ամեն օր: Օրինակ` դասական տափակ կատակ` դասատուի աթոռին կնոպկա դնել։

-Եթե ես լինեի նախագահ…

-Վերջապես կիմանայի` այլմոլորակայիններ կա՞ն, թե՞ չէ։

-Եթե ես լինեի «ArmComedy»–ի Սերգեյ Սարգսյանը…

-Առանց ակցենտի հայերեն կխոսեի։



Նման նյութեր