«Լևոն Տեր-Պետրոսյանն իր անմակարդակ լակոտներին կարգադրել է վայրահաչել իմ դեմ». Պարույր Հայրիկյան
Advertisement 1000 x 90

«Լևոն Տեր-Պետրոսյանն իր անմակարդակ լակոտներին կարգադրել է վայրահաչել իմ դեմ». Պարույր Հայրիկյան

Պարույր Հայրիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Զարմանում եմ։ Նախագահական ընտրութիւններում իր խայտառակ անցեալը ճիշտ գնահատած եւ խոհեմաբար մի կողմ քաշուած ԼՏՊ-ն պիտի գլուխը չկորցնէր ու խորհրդարանական «ընտրութիւնների» առիթով իրեն մէջտեղ չգցէր։ Չնայած ես չեմ մասնակցում այս խեղկատակութեանը բայց նա իր «հիմնական հակառակորդի» դէմ պայքարելու փոխարէն իր անմակարդակ լակոտներին կարգադրել է վայրահաչել իմ դէմ։ Պարզ է որ ես նրանց չեմ անդրադառնայ, բայց իրաւունք չունեմ այդ սկսնակներին փչացնողի ով լինելը ցոյց չտալ։

Հայութեան դէմ գործում էր հիմնականում կագէբէ-ն։ Այդ կառոյցն էր վերացնում հայ մտաւորականներին, բռնադատում ազգային եւ ալախոհական գործիչներին, սումգաիթեան ու բաքուի ջարդեր կազմակերպում, բայց լտպ-ին ազդարարեց իր համար ամենակարեւոր անձ եւ աւելին՝ կագէբէ-ի պէտ կրիւչկովը որոշեց նրա անվտանգութիւնն ապահովելու համար հատուկ զրահապատ ինքնաշարժ նուիրել։ Եւ ԼՏՊ-ն ամեն ինչ արեց, որ Հայաստանը օրինաւոր երկիր չդառնայ։ Ես պարտաւոր եմ շարունակաբար ներկայացնել նրա անառարկելի չարագործութիւններն ընդդէմ հայ ժողովրդի եւ մարդկութեան»։



Նման նյութեր