Ինչպե՞ս կարելի է հասկանալ, որ օրգանիզմը զգում է սպիտակուցի պակաս:
Դրա մասին վկայում են բազում ախտանիշներ: Օրինակ՝ եթե դուք մշտական քաղց եք զգում, ապա դա կարող է նշանակել, որ ձեր սնունդն ունի սպիտակուցի ցածր պարունակություն:
Մկանային թուլությունը, մկանների ցավը նույնպես նշանն են այն բանի, որ ձեր օրգանիզմին չի բավականացնում սպիտակուցը: Որպեսզի օրգանիզմը արագ վերականգնվի, նրան անհրաժեշտ է բավականաչափ սպիտակուց: Հակառակ դեպքում օրգանիզմը ծանր է վերականգնվում ստացված վնասվածքներից:
Մազաթափությունը, մաշկի, եղունգների հետ կապված խնդիրները, հաճախակի հիվանդանալը նույնպես վկայում են օրգանիզմում սպիտակուցի պակասի մասին: