
Մադրիդի «Ռեալի» ֆրանսիացի հարձակվող Կարիմ Բենզեմայի սուրբծննդյան արձակուրդի ընթացքում արված լուսանկարը քննարկումների առիթ է ստեղծել սոցիալական ցանցերում:
Ֆրանսիացին դեռ նախորդ տարվա դեկտեմբերին էր տեղադրել իգուանայի հետ լուսանկարը: Բանն այն է, որ մողեսի տվյալ տեսակն անհետացման եզրին է և նրան ձեռք տալն արգելված է:
Պարկի ներկայացուցիչներն արդեն ուղարկել են համապատասխան բողոքը:
«Մենք միշտ ուրախ ենք ընդունել Բենզեմային, բայց նա պետք է իրեն ավելի զգույշ պահի, քանի որ ֆուտբոլիստներն օրենքից վեր չեն»,- ասել է արգելանոցի ներկայացուցիչներից մեկը:
armsport.am