Եվրոպայի լիգայի 1/16 եզրափակչի պատասխան դիմակայությունների շրջանակում կայացան 7 հանդիպումներ:
Գլխավոր սենսացիան «Տոտենհեմի»` մրցաշարից դուրս մնալն էր: «Գենտն» առաջին խաղում հաղթել էր լոնդոնյան թիմին, իսկ պատասխան հանդիպումն ավարտվեց 2:2 հաշվով: «Տոտենհեմը» 40-րդ րոպեից հանդես է եկել 10 ֆուտբոլիստներով. Դելե Ալին է կարմիր քարտ ստացել: Էրիկսենի գոլից հետո Քեյնն է ինքնագոլի հեղինակ դարձել. Վանյաման առաջ է մղել տանտերերին, իսկ խաղի ավարտից 8 րոպե առաջ Պերբեն հավասարեցրել է հաշիվը:
«Լիոնը» սեփական հարկի տակ 7:1 հաշվով հաղթել է «ԱԶ Ալկմարին». հեթ-տրիկ է ձևակերպել Ֆեկիրը, մեկական անգամ աչքի են ընկել Կորնեն, Դարդերը, Աուարը և Դիահաբին. հյուրերի միակ գոլը խփել է Գարսիան: Առաջին խաղում ֆրանսիական թիմը հաղթել էր 4:0 հաշվով:
«Ֆիորենտինան» սեփական դաշտում 2:4 հաշվով պարտվել է Մյունխենգլադբախի «Բորուսիային». չնայած առաջին խաղում հաղթանակին (1:0)` մանուշակները լքում են ԵԼ-ն:
«Ռոստովը» հյուրընկալվելիս ոչ-ոքի (1:1) է խաղացել Պրահայի «Սպարտայի» հետ. առաջին խաղում ռուսական թիմը հաղթել էր 4:0 հաշվով:
«Գենկը» նվազագույն հաշվով հաղթել է «Աստրային»` դուրս գալով 1/8 եզրափակիչ. առաջին հանդիպումը` 2:2:
Հաշիվը չի բացվել միայն «Կոպենհագեն» – «Լուդոգորեց» խաղում. առաջին հանդիպմանը 2:1 հաշվով հաղթելու շնորհիվ դանիական թիմը հաջորդ փուլում է:
«Սելտան» հյուրընկալվելիս նվազագույն հաշվով հաղթում է Դոնեցկի «Շախտյորին». առաջին խաղում ուկրաինական թիմը հաղթել է նույն հաշվով. ընթանում է լրացուցիչ ժամանակը:
«Լիոնը» սեփական հարկի տակ 7:1 հաշվով հաղթել է «ԱԶ Ալկմարին». հեթ-տրիկ է ձևակերպել Ֆեկիրը, մեկական անգամ աչքի են ընկել Կորնեն, Դարդերը, Աուարը և Դիահաբին. հյուրերի միակ գոլը խփել է Գարսիան: Առաջին խաղում ֆրանսիական թիմը հաղթել էր 4:0 հաշվով:
«Ֆիորենտինան» սեփական դաշտում 2:4 հաշվով պարտվել է Մյունխենգլադբախի «Բորուսիային»: Հատկանշական է, որ իտալական թիմը հաղթում էր 2:0 հաշվով, սակայն 16 րոպեում` 44-րդ, 47-րդ, 55-րդ և 60-րդ րոպեներին ընդունած գոլերի պատճառով պարտվեց: չնայած առաջին խաղում հաղթանակին (1:0)` մանուշակները լքում են ԵԼ-ն:

armsport.am