Խառը մենամարտերի Fight Nights մրցաշարի Գրան Պրիի կիսաեզրափակիչում Ռուսաստանի դրոշի ներքո հանդես եկող արցախցի Վարդան Ասատրյանը մենամարտել է ադրբեջանցի Էլնար Իբրահիմովի հետ:
Ասատրյանը հենց 1-ին ռաունդում կարողացավ տապալել մրցակցին՝ գրանցելով տեխնիկական նոկաուտ:
Հաղթանակից հետո Ասատրյանը ռինգ դուրս բերեց Արցախի դրոշն ու պահեց այն գլխավերևում:
«Մենք պարտվելու իրավունք չունենք: Պետք է գիտակցենք սա ու ամեն ինչ անենք հաղթանակի հասնելու համար»,- ասել է Ասատրյանը մենամարտից հետո: