Թրամփը Կոնգրեսում իր ելույթը կնվիրի ամերիկյան ոգու վերածնմանը
Advertisement 1000 x 90

Թրամփը Կոնգրեսում իր ելույթը կնվիրի ամերիկյան ոգու վերածնմանը

Փետրվարի 28-ին ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի և Սենատի առջև ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի ելույթի գլխավոր թեման կդառնա ամերիկյան ոգու վերածնումը: Այս մասին պատմել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Շոն Սփայսերը լրագրողների համար կայացած կանոնավոր ճեպազրույցի ժամանակ:

«Նրա ելույթի թեման կդառնա ամերիկյան ոգու վերածնումը: Նա առանձնակի ուշադրություն կդարձնի հասարակական անվտանգության հարցերին, ներառյալ սահմանի անվտանգության մակարդակի բարձրացումը, վետերանների խնամքի խնդիրներին, ինչպես նաև տնտեսական հեռանկարներին, այդ թվում՝ կրթությանը, աշխատատեղերի ստեղծմանը, առողջապահությանը, նորմատիվային-իրավական բազայի և հարկային համակարգի բարենորոգումներին»,- նշել է նա:

Սփայսերն ընդգծել է, որ Թրամփը շարունակում է օրենսդիրների առջև ելույթի պատրաստման հանգամանալից աշխատանքը: