Էմմա Հակոբյանը ուղիղ եթերում պապանձվելու և «Վիտամինցի» Վանի սիրտը գրավելու մասին. life.tert.am (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Էմմա Հակոբյանը ուղիղ եթերում պապանձվելու և «Վիտամինցի» Վանի սիրտը գրավելու մասին. life.tert.am

«Արմնյուզ» հեռուստաընկերության «Երեկոյան Երևան» ծրագրի հաղորդավարուհի Էմմա Հակոբյանը Tert.am Life–ի հետ զրույցում պատմել է, թե ինչպես է մուտք գործել հեռուստատեսություն, ինչ դժվարություններ է հաղթահարել ուղիղ եթերում ու ինչպես է ծանոթացել «Վիտամինցի» Վանի հետ, ով այժմ «Քարե դարդ» սիթքոմի սցենարիստներից է։

«Հեռուստատեսությունում անցել եմ աշխատանքի դեռևս Արտակ Ալեքսանյանի տնօրինության ժամանակ՝ որպես լրագրող։ Լուրերի բաժնում լուսաբանում էի մշակութային նորություններ։ 2 տարի անց «Արմնյուզ»–ը կազմալուծվեց,  ու Արտակ Ալեքսանյանը լուրերի բաժնով տեղափոխվեց «Արմենիա TV»։ Հրաչյա Քեշիշյանն առաջարկեց ինձ մնալ այստեղ և փորձել աշխատել որպես հաղորդավար, որի փորձը չունեի։ Առաջին օրվանից ուղիղ եթեր եմ մտել։ Գրեթե մի ամիս չեմ խոսել եթերում։ Միայն ասում էի`«Բարի երեկո, եթերում երեկոյան Երևանն է» և «Այսօր այսքանը, ցտեսություն»։ Ժամանակի ընթացքում սովորեցի, հունի մեջ ընկա։ Այդ հարցում ինձ օգնեցին գործընկերներս Դիանա Մալենկոն, Արտակ Վարդանյանն ու այլք։ Հենց պապանձվում էի, արագ խոսում էին իմ փոխարեն»,– պատմեց Էմման։

Վերջինս նշեց, որ երբեք չի պատկերացրել իրեն կադրում ու չի ձգտել դառնալ հաղորդավարուհի։  «Երբ ընդունվել էի ԵՊՀ Ժուռնալիստիկայի ֆակուլտետ, պատկերացում էի, որ հեռուստատեսությունում եմ ուզում աշխատել, բայց կադրից դուրս։ 2–րդ կուրսում աշխատել եմ թերթերում` TV–Մոլ,  TV–ալիք», newmag» ամսագրում։ Բայց երազանք որպես այդպիսին թերթում կամ ռադիոյում աշխատելու երազանք ընդհանրապես չեմ ունեցել։ Նպատակս հենց հեռուստատեսությունն է եղել։ Ինձ դուր է գալիս լրագրողի աշխատանքը։ Վազվզում ես այստեղ–այնտեղ, նյութ ես պատրաստում, հետո եթերում հետևում ես աշխատանքիդ։ Այդ ամենն ինձ շատ է դուր եկել։ Հիմա նույնչափ հարազատ է դարձել հաղորդավարությունը»,–նշեց նա։

Հաղորդավարուհին հավելեց, որ սկզբնական փուլում դժվարությունների միջով է անցել։ «Ինձ վախեցնում էր ուղիղ եթեր ասվածը։ Մեկ ամիս պահանջվեց ինձանից, որ չվախենամ խոսել, ավելի արագ դասավորել մտքերս։ Երբ աշխատում էի որպես լրագրող, սովոր էի, որ իմ գրած նյութը խմբագրվի կամ եթե ձայնը լավ չկարդամ, նորից ձայնագրվեմ մինչև լավ ստացվի։ Այդ ամենից հետո ուղիղ եթեր մտնելը, իսկապես, վախենալու էր»,– ավելացրեց հաղորդավարուհին։

Էմման երկու տարի է՝ հեռուստաեթերում է։ «Հաղորդավարության մեջ եմ միայն կենտրոնացել։ Շատ ծրագրեր ունեմ ապագայի հետ կապված, բայց չեմ բարձրաձայնի։ Սիրում եմ անել, հետո խոսել այդ մասին, որ ոչ ոք աչքով չտա:)»,– ասաց Էմման։

Ինչպես նա է նշում` TV–ում աշխատելով ինքն իրեն նորովի է բացահայտել։ Հասկացել է, որ իսկական մարտիկ է` պայքարող ու ձգտող. «Բնավորությամբ շատ համառ եմ ու ձգտող։ Նույնիսկ անձնական կյանքում եմ ես այդպիսին։ Եթե կա նպատակ, պետք է հասնել դրան և չվախենալ»։

Էմմայի հետ խոսեցինք նաև իր և Վանի հարաբերությունների մասին։ Զույգն այդ փաստը թաքուն չի պահում, միևնույն ժամանակ, նրանք չեն սիրում շատ խոսել այդ մասին։ Մեզ հետ զրույցում Էմման պատմեց իրենց ընկերության նախապատմությունը։

Ամբողջությամբ՝ life.tert.am



Նման նյութեր