Դուստրը Թրամփին ստիպել է փոխել կլիմայի վերաբերյալ Փարիզի համաձայնագրից դուրս գալու որոշումը. WSJ
Advertisement 1000 x 90

Դուստրը Թրամփին ստիպել է փոխել կլիմայի վերաբերյալ Փարիզի համաձայնագրից դուրս գալու որոշումը. WSJ

ԱՄՆ-ի նախագահի դուստրը և փեսան՝ Իվանկա Թրամփը և Ջարեդ Քուշները, պետության ղեկավարին համոզել են հրաժարվել կլիմայի վերաբերյալ Փարիզի համաձայնագիրց դուրս գալու խոստման կատարումից: Դրա մասին հիշատակումը հանված է այն երկու հրամանագրերից մեկի նախագծից, որոնք Դոնալդ Թրամփը պլանավորում է շուտով ստորագրել: Այդ մասին հայտնել է The Wall Street Journal թերթը:

Թերթի տեղեկատվության համաձայն՝ Իվանկա Թրամփը կարծում է, որ մոլորակի վրա կլիմայի անդառնալի փոփոխություններին հակազդելը պետք է դառնա հոր վարչակազմի գերակայություններից մեկը: Նրա ամուսինը՝ Քուշները, որն ԱՄՆ-ի նախագահի խորհրդականն է, համանման տեսակետի կողմնակից է:

Թրամփը հայտնի է գլոբալ տաքացման տեսության մոլի քննադատությամբ: Նախընտրական արշավի ընթացքում նա կասկածներ է հայտնել այդ հայեցակարգի գիտական հիմնավորվածության հարցում և հայտարարել, որ կլիմայի վերաբերյալ Փարիզի համաձայնագրի «մեծ երկրպագու չէ»:

Փարիզի համաձայնագիրը, որի հետ են կապում կլիմայի գլոբալ տաքացման դեմ պայքարի ոլորտում հիմնական հույսերը, ընդունվել է 2015 թվականի դեկտեմբերի 12-ին Փարիզում Կլիմայի փոփոխման պարփակ կոնվենցիայի 21-րդ խորհրդաժողովի արդյունքներով: Համաժողովի 195 մասնակիցները համաձայնության են եկել մինչև 2100 թվականը թույլ չտալ մինչինդուստրիալ դարաշրջանի համեմատությամբ մոլորակի միջին ջերմաստիճանի բարձրացում Ցելսիուսի ավելի քան 2 աստիճանով, հաղորդել է ՏԱՍՍ-ը:



Նման նյութեր