911 ծառայությունում գրանցված թունավորումների թիվն աճել է
Advertisement 1000 x 90

911 ծառայությունում գրանցված թունավորումների թիվն աճել է

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության 911 ծառայությունը 2016 թվականի դեկտեմբերին և 2017 թվականի հունվարին գրանցել է թունավորման 627 դեպք: Թունավորումների հետևանքով զոհվել է 14, տուժել` 810 մարդ:

Այս մասին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Նշված ժամանակահատվածում թունավորման առավել շատ` 216 դեպք գրանցվել է ալկոհոլից, որի հետևանքով գրանցվել է 3 զոհ, 214 տուժած: Թունավորման 147 դեպք գրանցվել է շմոլ գազից`8 զոհ, 271 տուժած: Դեղորայքից թունավորումների թիվը 97 է, որի հետևանքով գրանցվել է 1 զոհ, 96 տուժած: Քիմիական նյութերից թունավորումների թիվը կազմել է 92` 2 զոհ, 95 տուժած: Սննդային թունավորումների թիվը 47 է, զոհ չկա, տուժել է 90 մարդ:

Թունավորումների ընդհանուր թիվը 2015 թվականի դեկտեմբերի և 2016 թվականի հունվար ամսվա տվյալների հետ համեմատ ավելացել է 137-ով:  Մասնավորապես, 33-ով ավելացել են շմոլ գազի թունավորումների դեպքերը: 102-ով ավելացել է ալկոհոլից թունավորումների դեպքերի թիվը: Դեղորայքից թունավորումների թիվը նվազել է 17-ով: