![](https://blog.168.am/wp-content/uploads/2017/02/unnamed-9-4.jpg)
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարական ծառայություն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Ծաղկաձոր քաղաքի ճոպանուղու 3-րդ դահուկային ուղու 3-րդ ոլորանից երիտասարդ դահուկորդը թեքվել է անհայտ ուղղությամբ և մոլորվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Ինչպես տեղեկացրին ԱԻՆ լրատվական ծառայությունից, դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ կորած քաղաքացին 2001 թ. ծնված Կ. Չ.-ն է (ՌԴ քաղաքացի): Այլ մանրամասներ առայժմ չեն հաղորդվում: