«Բանանց»-ը համալրել է կազմը սերբ ֆուտբոլիստով
Advertisement 1000 x 90

«Բանանց»-ը համալրել է կազմը սերբ ֆուտբոլիստով

Երևանի «Բանանց»-ի շարքերն է համալրել սերբ հարձակվող Նենադ Ինյացը:

31-ամյա ֆուտբոլիստն իր կարիերայի ընթացքում հանդես է եկել Սերբիայի, Ռուսաստանի, Սաուդյան Արաբիայի, Ղազախստանի և Հունաստանի առաջնություններում՝ խաղալով «Ամկար», «Վոլգա», «Ալ-Անսար», «Ատիրաու», «Էրգոտելիս» և այլ ակումբներում: Նրա վերջին ակումբն եղել է սերբական «Զեմունը»:

Նենադ Ինյացը «Բանանցին» էր միացել Անթալիայում կայացած ուսումնամարզական հավաքի ժամանակ և գոլի հեղինակ էր դարձել Յուրմալայի «Սպարտակի» դեմ ստուգողական խաղում: «Ընկերներիցս հետաքրքրվեցի և իմացա, որ «Բանանցում» կան լավ պայմաններ, կա լավ թիմ, որը խաղացել է Եվրոպայի լիգայում: Հետո արդեն ինքս տեսա մարզաբազան և համոզվեցի, որ ամեն ինչ լավ է այստեղ: Փառք Աստծո, լավ ստացվեց, և գոլ խփեցի «Բանանցի» կազմում իմ առաջին խաղում: Թիմն ինձ դուր եկավ, և կարծում եմ, որ ամեն ինչ լավ կլինի: Գիտեմ, որ «Բանանցի» գործերը հիմա այնքան էլ լավ չեն մրցաշարային աղյուսակում, սակայն պետք է մարզվենք, խաղանք և պայքարենք մեր առջև դրված խնդիրները լուծելու համար»,- «Բանանցի» պաշտոնական կայքի հետ զրույցում ասել է Նենադ Ինյացը:

Նենանդ Ինյացը ծնվել է 1985 թվականի սեպտեմբերի 4-ին: Նրա հասակն է 191 սմ, քաշը՝ 88 կգ: «Բանանցում» Նենադ Ինյացը հանդես կգա 12 համարի մարզաշապիկով: