Ծաղկաձորում մոլորված Ռուսաստանի Դաշնության 16-ամյա քաղաքացի Կ. Չ-ն հայտնաբերվել է Թեղենիսի լանջին և տեղափոխվել անվտանգ տարածք: Այս մասին տեղեկացրին ԱԻՆ լրատվական ծառայությունից: Որոնողական աշխատանքներին միացել էին նաև ճոպանուղու աշխատակիցները:
Փետրվարի 24-ին ահազանգ էր ստացվել, որ Կոտայքի մարզի Ծաղկաձոր քաղաքի ճոպանուղու 3-րդ դահուկային ուղու 3-րդ ոլորանից երիտասարդ դահուկորդը թեքվել է անհայտ ուղղությամբ և մոլորվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ կորած քաղաքացին հանդիսանում է 2001 թ. ծնված Կ. Չ.-ն (ՌԴ քաղաքացի):