Կարիճներն էներգիայով լի անձինք են։ Esotericblog.ru կայքը գրում է, որ Կարիճներն էներգիան չպիտի պահեն իրենց ներսում։ Այդ պատճառով էլ ձգտում են դուրս հանել էներգիան, ինչի հետևանքով էլ բռնկուն են։ Կարիճների հետ շփվելու ընթացքում չի կարելի ոչ մի րոպե մոռանալ, որ նրանց մտածողությունը սև և սպիտակ է, առանց այլ տոների։ Դուք կա՛մ Կարիճի լավագույն ընկերն եք, կա՛մ թշնամին։ Պայքարում Կարիճները զիջող չեն։
Բայց նրանք ևս թուլություններ ունեն՝ հետաքրքրասեր են, պաշտպանում են ցանկացած գաղտնիք, պատրաստ են ամուր կապի։ Նրանք հայտնվում են այնտեղ, ուր բորբոքվում են կրքերը։ Կարիճները սիրում են ուշադրությունն իրենց հանդեպ, նվերներ։ Կարիճները բնավորությամբ բարի են, բայց կարող են ագրեսիվ և վրեժխնդիր լինել։ Փակ մարդիկ են, երկար ժամանակ հիշում են, որ նեղացրել են իրենց՝ չնայած ցույց չեն տալիս։ Բավական գրավիչ են, մարդկանց գրավում են խելացիությամբ, ինտելեկտուալությամբ, էներգիայով։
Երբեք մի ստորացրեք Կարիճներին, նրանց նեղացնող բառեր մի ասեք օտարների ներկայությամբ, նուրբ վարվեք դրանց հետ։ Կարիճները վստահության և իրենցով հիանալու կարիք ունեն։ Եթե ցանկանում եք, որ Կարիճները որևէ բան անեն ձեզ համար, նախ գովեք նրանց, նշեք նրանց արժեքավոր հատկությունները։
Կարիճների հետ խոսակցությունն այնքան էլ հեշտ չէ։ Կարիճները խորաթափանց են, ինտուիցիա ունեն, հեշտռությամբ են ճանաչում մարդկանց։ Չեն սիրում հիմարություններ, հստակ տեսնում են բոլոր սխալները։ Եթե սիրահարվել եք Կարիճի, մի շտապեք խոստովանել զգացմունքները։ Կարիճները սիրում են գաղտնիքներ և չասված խոսքեր։ Սիրահարված Կարիճը կարող է տանջվել. մի կողմից՝ նա ցանկանում է սրտակից զուգընկեր ունենալ, մյուս կողմից՝ վախենում է սեփական ազատության համար։ Արդյունքում՝ Կարիճները հաճախ են միայնակ մնում՝ չկարողանալով արժանի զուգընկեր գտնել։ Ընտանեկան կյանքի ընթացքում մի փորձեք որևէ բան թաքցնել Կարիճից։
Կարիճներին ամենալավը հասկանում են Խեցգետինները, իդեալական է Կարիճի և Ձկան կապը։ Կարիճներին շատ դժվար է Խոյերի հետ։ Կարիճներն ընդունակ են մեծ գործերի, հատկապես ճգնաժամային իրավիճակներում։ Նույն կերպ են պատասխանում սիրուն և հավատարմությանը։ Կարիճների օրինակով բնությունն ապացուցում է մեզ, որ մարդկային հնարավորություններն անսահման են։
Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը