Գոյություն ունեն մի խումբ հիվանդություններ, որոնք այդքան էլ հեշտ չէ հայտնաբերել վաղ շրջանում։ Marketium.ru կայքը գրում է, որ նույնիսկ «ամենասովորական» նշանը կարող է վկայել լուրջ հիվանդության առկայության մասին, սակայն շատերս կարող ենք դա անուշադրության մատնել։ Պարզապես հարկավոր է պարբերական ստուգում անցնել և լսել նշանները, որոնք ուղարկում է օրգանիզմը։ Ուշադրություն դարձրեք այս 10 հիվանդություններին, որոնք վտանգավոր են կնոջ առողջության համար։
- Լեյկեմիա։ Ուռուցքային հիվանդություն, որի դեպքում օգնել հնարավոր է հիվանդության վաղ շրջանում։ Բարդությունն այն է, որ հենց այդ էտապներում է լեյկեմիան զարգանում առանց նշանների։
Ընդհանուր նշաններն են.
- քաշի կորուստ առանց պատճառի
- ոսկորների և հոդերի ցավեր
- այտուցվածություն և անհարմարություն որովայնի հատվածում
- թուլություն
- հաճախակի վարակներ
- լիմֆատիկ հանգույցների մեծացում։
- Էնդոմետրիոզ։ Եվս մեկ հիվանդություն, որը վաղ շրջաններում առանց նշանների է զարգանում։ Էնդոմետրիոզն արգանդի լորձաթաղանթի` էնդոմետրիումի փոփոխությունն է:Այս հիվանդությունն առավել հաճախ հանդիպում է վերարտադրողական տարիքում գտնվող կանանց շրջանում։
Ընդհանուր նշաններն են.
- անպտղություն
- ցավ սեռական հարաբերության ընթացքում
- դաշտանային ցիկլի խանգարումներ
- արյուն մեզի մեջ։
- Դիաբետ։ Այս հիվանդությունն առավել հաճախ ախտորոշվում է, երբ արդեն իսկ հասցրել է հանգեցնել հիպերտոնիայի և արյունատար անոթների լայնացման։
Ընդհանուր նշաններն են.
- հաճախակի միզարձակություն
- ծարավ
- թուլություն
- ոտքերի և ձեռքերի թմրություն
- քաշի կորուստ։
- Կանացի օրգանների բորբոքային հիվանդություններ։ Սրանք կարող են առաջանալ չպաշտպանված սեռական հարաբերության արդյունքում։ Բակտերիաներն օրգանիզմում կարող են հայտնվել նաև վիրահատական միջամտության ճանապարհով։
Ընդհանուր նշաններն են.
- հաճախակի և ցավոտ միզարձակություն
- հոգնածություն
- արտադրություն սեռական օրգաններից
- սրտխառնոց, ախորժակի բացակայություն
- դաշտանային ցիկլի բացակայություն
- ցավ որովայնի ներքևի հատվածում
- ցավ սեռական հարաբերության ընթացքում։
- Ֆիբրոմա։ Սրանք բարորակ ուռուցքներ են, որոնք հաճախ հայտնաբերվում են 30-40 տարեկան կանանց շրջանում։ Չափերը կարող են ցավոտ միզարձակման կամ գոտկատեղում ցավերի առաջացման պատճառ դառնալ։
Ընդհանուր նշաններն են.
- անոմալ արյունահոսություն
- ցավ դաշտանային ցիկլի ընթացքում
- դժվարություններ միզարձակման ընթացքում։
- Հաստ աղու քաղցկեղ։ Հիվանդության առաջացման հավանականությունը մեծանում է մեծ քանակով ճարպերի օգտագործման, պոլիպննրի առկայության դեպքում։
Ընդհանուր նշաններն են.
- թուլություն
- շնչահեղձություն
- հոգնածություն
- դիարեա, փորկապություն
- որովայնի ցավեր, փքվածություն։
- Արգանդի վզիկի քաղցկեղ։ Հիվանդությունը դանդաղ է զարգանում, այդ պատճառով էլ դժվար է ախտորոշել վաղ շրջանում։
Ընդհանուր նշաններն են.
- անոմալ արյունահոսություն
- արյունահոսություն դաշտանային ցիկլերից հետո
- արյունահոսություն սեռական հարաբերությունից հետո
- երկարատև դաշտանային ցիկլ։
- Ձվարանների քաղցկեղ։ Հիվանդությունը հիմնականում առանց նշանների է զարգանում, քանի դեռ քաղցկեղը շատ չի տարածվել։
Ընդհանուր նշաններն են.
- որովայնի փքվածություն
- հաճախակի միզարձակություն
- ախորժակի բացակայություն
- սրտխառնոց։
- Կրծքագեղձի քաղցկեղ։ Կանանց շրջանում քաղցկեղի ամենատարածված տեսակն է։ Ռիսկի խմբում են այն կանայք, ովքեր չարաշահում են հակաբեղմնավորիչները, ալկոհոլը, առաջին երեխան ունենում են 35 տարեկանից հետո, ովքեր գենետիկ նախատրամադրվածություն ունեն։
Ընդհանուր նշաններն են.
- կրծի զգայունության փոփոխություն
- ուռուցք կամ պնդացում կրծքի հատվածում
- ցավ
- կրծքի փոփոխություն։
- Սրտային հիվանդություններ։ Ամենատարածված առողջական խնդիրներից են։ Ռիսկը հատկապես մեծ է, եթե գենետիկ նախատրամադրվածություն ունեք։
Ընդհանուր նշաններն են.
- հյուծվածություն
- դժվարացած շնչառություն
- սրտխառնոց, փսխում
- գլխապտույտ
- առատ քրտնարտադրություն
- անհարմարություն իրանի, մեջքի վերին հատվածում
- ցավ որովայնում։
Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը