Սոնա Շահգելդյանը «Դոմինոյում» այլևս չխաղալու պատճառի և առաջիկա ծրագրերի մասին. life.tert.am
Advertisement 1000 x 90

Սոնա Շահգելդյանը «Դոմինոյում» այլևս չխաղալու պատճառի և առաջիկա ծրագրերի մասին. life.tert.am

«Արմենիա  TV»–ի եթերում մարտի կեսին կմեկնարկի «Դոմինո» սիթքոմի չորրորդ եթերաշրջանը, որի մասին Tert.am Life–ն ավելի վաղ պատմել էր։ Այս անգամ նույնպես սիթքոմում կլինի դերասանական կազմի փոփոխություն։ Սոնա Շահգելդյանը, Արսեն Գրիգորյանը, Գայանե Ավետիսյանն ու Զառա Մինասյանը չեն նկարահանվի նոր եթերաշրջանում։

«Ցավոք, բացի ինձանից էլի շատ լավ դերասաններ չեն լինի նոր եթերաշրջանում։ Պատճառը սցենարային փոփոխությունն է։ Համեստություն չանեմ ու ճիշտն ասեմ՝ կարծում եմ՝ լավ եմ խաղացել իմ դերը։ Գոհ եմ ու շատ մարդիկ ինձ համար են նայել «Դոմինոն»։ Չեմ ափսոսում, որ էլ չեմ նկարահանվելու։ Կարծում եմ՝ նրանք պետք է ափսոսեն, բայց ես բոլորի հետ շատ լավ եմ։ Ինձ հետ միշտ թեթև է անցել, երբեք խնդիրներ չեմ ստեղծել»,– մեզ հետ զրույցում ասաց Սոնան։

Երգչուհին նշեց, որ այս ընթացքում մի շարք աշխատանքներ ունի անելու։ Շուտով կներկայանա նոր տեսահոլովակով, երգերով և համերգով։ «Երեք երգ կա, որոնք մեկը մյուսից տարբեր են, դրանց վրա եմ աշխատում։ Դեռ չեմ ընտրել, թե որի հիման վրա եմ տեսահոլովակ նկարահանելու»,– նշեց Սոնան։

Վերջինս հավելեց, որ նախագծերում ու ֆիլմերում նկարահանվելու առաջարկներ ունի, սակայն դրանց մասին ավելի հանգամնալից խոսել չի ցանկանում։



Նման նյութեր