Վաղամեռիկ Ժաննա Ֆրիսկեի հայրը՝ Վլադիմիր Ֆրիսկեն պնդում է, որ նրա քաղաքացիական ամուսինը՝ Դմիտրի Շեպելևը պարբերաբար Ժաննային է ներարկել արգելված ամերիկյան դեղամիջոցներ: Վլադիմիր Ֆրիսկեն հրապարակայնորեն մեղադրում է փեսային, ասելով, որ նման քայլի նա հատուկ է դիմել, նպատակ ունենալով տիրանալ աղջկա կարողությանը: Իսկ վերջին 3 ամիսներին ընդհանրապես աղջկան մոտ անգամ չի գնացել, և Ժաննայի մահից հետո գեթ մեկ անգամ գերեզման չի այցելել: «Նման ցինիկի աշխարհը դեռ չի տեսել», – ասել է Վլադիմիր Ֆրիսկեն:
Նման սկանդալային ելույթի առիթ է հանդիսացել Շեպելևի թողարկած գիրքը, ուր նա պատմում է իր վաղամեռիկ սիրելի կնոջ մասին: Աղբյուրը՝ sobesednik.ru: