
Հայաստանի ազգային հավաքականը հունիսին կանցկացնի ընկերական հանդիպում:
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի և Սենտ Քիթս և Նևիսի ֆուտբոլի ասոցիացիայի միջև ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ երկու երկների հավաքականներն ընկերական հանդիպում կանցկացնեն Հայաստանում:
Հանդիպումը տեղի կունենա 2017 թ. հունիսի 4-ին՝ Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում:
Սենթ Քիթս և Նևիսի հավաքականը տվյալ պահին ՖԻՖԱ-ի ազգային հավաքականների դասակարգման աղյուսակում զբաղեցնում է 77-րդ հորիզոնականը: