Լոս Անջելեսում բնակվող Ալեն ու Բրենդոն Ալեքսանդեր եղբայրները փորձել են փողոցում խաղալիք փափուկ արջ վաճառել: Անցորդների կողմից ապրանքը ուշադրության չի արժանացել, սակայն հետո այն գնել է մի շատ անսպասելի հաճախորդ:
Տղաների հայրը նրանց առաջադրանք է տվել. իրենց առաջին գումարը վաստակելու համար նրանք պետք է վաճառեն 2,5 մետրանոց փափուկ արջին: Փողոցում երկար ժամանակ սպասելուց հետո տղաները որոշել են, որ իրենց այդպես էլ չի հաջողվի խաղալիքը վաճառել, սակայն շուտով նրանց մոտ ավտոմեքենա է կանգնել, որից դուրս են եկել հայտնի դերասանուհի Անջելինա Ջոլին և նրա դուստր Շայլոն:
Ջոլին առանց մտածելու գնել է խաղալիքը, և չնայած երեխաները դրա դիմաց 50 դոլար են խնդրել՝ դերասանուհին ամեն մեկին առանձին-առանձին է այդքան գումար տվել: Գնումն անելուց հետո Ջոլին շփվել է երեխաների ու նրանց ծնողների հետ, այնուհետև եղբայրները նրան օգնել են խաղալիքը տեղադրել ավտոմեքենայի մեջ: Անջելինան ոչ միայն աջակցել է երեխաներին, այլև հերթական անգամ հիշեցրել, որ բարի գործեր անելը հեշտ է, հաղորդում է Adme.ru-ն: