«Աստված իմ, սա ի՞նչ է նշանակում». Անահիտ Բախշյան
Advertisement 1000 x 90

«Աստված իմ, սա ի՞նչ է նշանակում». Անահիտ Բախշյան

Անահիտ Բախշյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Աստված իմ, սա ի՞նչ է նշանակում, ո՞նց եք այսպիսի խտրականություն իրականացնում, ի՞նչ տարբերություն ապրիլյան, թե՝ 2015թ. օգոստոոսյան, ո՞նց չասես՝ կառավարության հերթական ապապետական մոտեցում, մի՛ տարբերակեք, բոլոր ուսանող զինվորները ծառայությունից հետո պետք է օգտվեն զեղչերից»:

Հիշեցնենք, որ ՀՀ ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանը երեկ հայտարարել է, որ ապրիլյան քառօրյա պատերազմին մասնակից բոլոր ուսանողները կարող են օգտվել ուսման վարձի զեղչից:  Նրա խոսքով՝ նրանց համար կիրառվելու է առավելագույն զեղչի չափը:

«Զեղչը կիրառվելու է այնպես, որ ապրիլյան պատերազմին մասնակցած և զորացրված ուսանողները գոհ լինեն»,- նշել է նախարարը՝ ավելացնելով, որ իր հանձնարարությամբ բուհերին արդեն 50 տոկոս և ավելի զեղչ կիրառելու մասին շրջաբերական է իջեցվել:

Նա հայտարարել է, որ որ այդ զեղչից կարող են օգտվել ապրիլյան քառօրյա պատերազմին մասնակից բոլոր ուսանողները՝ անկախ առաջադիմությունից:



Նման նյութեր