«Վարդան Օսկանյանը, որ ելույթ ա ունենում, գիտի գյուղից մարդ կա՞, թե՞ չկա»
Advertisement 1000 x 90

«Վարդան Օսկանյանը, որ ելույթ ա ունենում, գիտի գյուղից մարդ կա՞, թե՞ չկա»

Ստյոպա Սաֆարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Վարդան Օսկանյանը, որ ելույթ ա ունենում, գիտի գյուղից մարդ կա՞, թե՞ չկա:

Զահլես գնում է գրեմ, բայց անկարելի է լսել առանց ամեն բառի վրա քոմենթ անելու… մենք ժողովրդավարներ ենք (լռեմ, թող քաղբանտարկյալները խոսեն), մենք ազատականներ ենք (իրենց իշխանության օրոք իշխանության ղեկին ազատական ուժ չի եղել՝ ազգային պահպանողականներ, սոցիալ-դեմոկրատներ և այլն, միայն ՕԵԿ-ն է եղել ազատական), մենք նոր մտածողություն ենք բերում (լռեմ տարիքը հարգելով)…, ես տեսնում եմ Քրքորյանի 2 մլրդ դոլար կտակը ԱՄՆ-ում նստած (դե սա կտեսնի, բայց նաև իր օրոք են սկսվել Լինսի հիմնադրամի ծրագրերի պրոբլեմները) տեսնում եմ Հազարամյակների մարտահրավերների շարունակությունը (իր օրոք են կտրել ծրագիրը), Հայաստանը համաեվրոպական ընտանիքում (իր օրոք է աննախադեպ մեծացել պրոռուսական կողմնորոշումն ու Հայաստանի ստրատեգիական ակտիվների հանձնումը Ռուսաստանին, իր օրոք էին անգամ սպառնում կասեցնել Հայաստանի անդամակցությունը ԵԽԽՎ-ում), պետք է անցում կատարել ԼՂ ինքնորոշոշման ճանաչումից դեպի կայացած ինքնորոշումը ճանաչելը (իր օրոք են ընդունվել Ղարաբաղի դեմ ԵԽԽՎ վտանգավոր բանաձևերը, իր հավանություն տված Մադրիդյան առաջարկներում են ճանաչել նոր հանրաքվեի անհրաժեշտությունը…): Ու այսպես շարունակ…»:



Նման նյութեր