Ֆուտբոլի աշխարհի 2018թ. առաջնության ընտրական փուլի եվրոպական գոտու մրցաշարում սեպտեմբերի 6-ին կայացան A, B և H խմբերի առաջին տուրի հանդիպումները։
Եվրոպայի նորընծա չեմպիոն Պորտուգալիայի հավաքականը B խմբում առանց Կրիշտիանու Ռոնալդուի հյուրընկալվելիս 0:2 հաշվով պարտվեց Շվեյցարիային, որը 2 գոլերն էլ խփեց առաջին խաղակեսում:
A խմբում ֆրանսիացիները 0:0 հաշվով ավարտեցին Բելառուսի հետ արտագնա հանդիպումը, իսկ հոլանդացիները ոչ ոքի խաղացին Շվեդիայի հետ՝ 1:1: Բուլղարացիներն էլ գոլառատ խաղում միայն վերջին վայրկյաններին հաղթանակ կորզեցին Լյուքսեմբուգի թիմից՝ 4:3:
Բելգիայի հավաքականը H խմբում հյուրընկալվելիս 3:0 հաշվով հաղթեց Կիպրոսին: Ամբողջությամբ՝ sport.news.am