Սիլվա Հակոբյանի հայրիկը՝ երգչուհու ամուսնության ու աշխատանքային ծրագրերի մասին. life.panorama.am
Advertisement 1000 x 90

Սիլվա Հակոբյանի հայրիկը՝ երգչուհու ամուսնության ու աշխատանքային ծրագրերի մասին. life.panorama.am

Երգչուհի Սիլվա Հակոբյանը վերջին շրջանում հաճախ է բացակայում երկրից, քանի որ արտերկրյա համերգները երգչուհու աշխատանքի ծանրակշիռ մասն են կազմում: Life.panorama.am-ը երգչուհու առաջիկա անելիքների մասին խոսել է Սիլվայի հայրիկի՝ Հակոբ Հակոբյանի հետ, ով զբաղվում է նաև երգչուհու պրոդյուսինգով:

Մեզ հետ զրույցում Սիլվայի հայրիկը նշեց, որ այս պահին երգչուհու ընտանիքի համար ամենակարևորը Սիլվայի ամուսնությունն է.

«Այս պահին որպես հայր ամենաառաջինը մտածում եմ Սիլվայի ամուսնության մասին: Սիլվայի կյանքում այդ կարևոր արարողությունը կկայանա մինչև մայիս: Հիմա մենք նաև տեղափոխվում ենք նոր բնակարան, ու այդ հարցերով ենք զբաղված: Այնպես որ, աշխատանքային ծրագրերից զատ, հիմա անձնական հարցերով ենք զբաղված: Սիլվան ունի մեծ ճանաչում ու սեր, մնում է իր երազած ընտանիքը կազմի ու երջանիկ լինի»,- նշեց մեր զրուցակից:

Մեր նկատառմանը, թե կարծիքներ կան, որ Սիլվան ամուսնությունից հետո մշտական բնակությամբ կտեղափոխվի Մոսկվա, պատասխանեց.

«Նման բան չի կարող լինել, քանի որ մենք Սիլվայից չենք կարողանա 10 մետրից հեռու գտնվել: Մեր ու նրանց բնակարաններն անգամ շատ մոտ են, սա հատուկ ենք մտածել, քանի որ գործնական իմաստով ևս մենք շատ կապված ենք իրար ու չենք կարող իրարից հեռու լինել»:

Թեև հարսանեկան նախապատրաստությունները շատ ժամանակ են պահանջում, բայց այդ ընթացքում Սիլվան աչքաթող չի անի նաև աշխատանքը.

«Ինչպես արդեն հայտնի է՝ Արամեն ու Սիլվան համերգներ են տվել ՌԴ-ի արևմուտքում, հարավում ու հյուսիսում, մնացել է արևելյան հատվածի քաղաքներում նախատեսված համերգները, որն էլ կիրականցվի ապրիլին: Մինչ այդ Սիլվան կմասնակցի նաև իր լավ ընկերոջ՝ Արամեի, մոսկովյան մենահամերգին: Այդ օրը նրանք կներկայացնեն նաև իրենց նոր զուգերգը, որի պրեմիերան կկայանա մոտ օրերս: Ի դեպ՝ շատ գեղեցիկ հայրենասիրական երգ է՝ ժամանակի հոգով ու շնչով գրված, որի երաժշտության հեղինակը Մանե Հակոբյանն է, իսկ խոսքերը գրել է Ավետ Բարսեղյանը»,- նշեց նա:

Հետաքրքրվելով, թե աշխատանքային ի՞նչ նորություններ են սպասվում հայաստանյան հանդիսատեսի համար, Սիլվա Հակոբյանի հայրիկը նշեց.

«Կդժվարանամ ասել, թե արդյոք մինչ հարսանիք կհասցնենք տեսահոլովակ նկարահնել, բայց հաստատ տարվա ընթացքում նորություններ կլինեն: Արդեն հաջորդ տարի նախատեսվում է մեծ մենահամերգ Երևանում, Մոսկվայում և ԱՄՆ-ում, որի նախապատարաստական աշխատանքները կսկսենք այս տարվանից»:

 



Նման նյութեր