Դերասանուհի Նաիրա Մովսիսյանը վերջին շրջանում` ազատվելով ավելորդ կիլոգրամներից, զգալիորեն նիհարել է: Այս մասին դերասանուհին կիսվել է Asekose.am-ի հետ՝ խորհուրդ տալով բոլոր կանանց նիհարել ոչ միայն գեղեցիկ կազմվածք ունենալու համար, այլ նաև միաժամանակ լինել առողջ:
Նաիրա ցանկանում եմ, որ կիսվեք Ձեր նիհարելու գաղտնիքով։Կա՞ որոշակի սննդակարգ, թե՞ դուք ինքնուրույն եք դրանով զբաղվում։
Արտաքին տեսքիս ու գեղեցիկ մարմին ունենալու համար ես միշտ ինքս եմ զբաղվել իմ սննդակարգով, սակայն դա դժվար է եղել համատեղել աշխատանքի հետ: Երկար ժամանակ փնտրում էի մասնագետի, ով կկարողանար օգնել ինձ` առանց առողջությանս վնաս հասցնելու ազատվել ավելորդ կիլոգրամներից:
Ինչպիսի՞ սնունդ են Ձեզ մատուցում, օրվա ընթացքում քա՞նի անգամ եք սնվում։
Օգտվելով E.C.O. group-ից օրվա ընթացքում սնվում եմ 5 անգամ: Սնունդի որակի ու համի մասին խոսք լինել չի կարող: Յուրահատուկ են այս ընկերության սնունդները, այնպիսի տպավորություն է, որ ես տանն ինձ համար պատրաստած լինեմ:
Ի՞նչ արդյունքներ եք գրանցել և ինչ ժամանակահատվածում։
Իմ արդյունքներն ապշեցրել են նույնիսկ դիետոլոգիս՝ Գայանե Շախատունուն: Մեկ շաբաթում նիհարել եմ 6 կիլոգրամ:
Արդո՞ք առողջ սնվելուն զուգահեռ պետք է կամքի ուժ ունենալ՝ հաղթահարելու համար սովի զգացողությունը։
Կարծում եմ, որ այս կյանքում կամքի ուժ պետք է և էական ու կարևոր նշանակություն ունի ցանկացած բնագավառում: Իսկ սնվելով E.C.O.-ի համեղ, կատարյալ և իհարկե առողջարար սնունդով ես սով ընդհանրապես չեմ զգում:
Այսօր կան մի քանի կազմակերպություններ, ըստ Ձեզ ինչո՞վ է տարբերվում E.C.O. group-ի սնունդը։
Այն տարբերվում է նրանով, որ ես եմ ընտրել:
Ի՞նչ խորհուրդ կտաք այն կանանց ու աղջիկներին, ովքեր չեն կարողանում նիհարել։
Հավատացնում եմ, որ եթե ուզում եք նիհարել առաջին հերթին պետք է մտածեք Ձեր առողջության մասին: Կատարյալ տեսք ունենալուց բացի այս սնունդը կօգնի ձեզ լինել բացառապես առողջ:
Ինչպե՞ս եք Ձեզ զգում գեղեցիկ ու սլացիկ կազմվածքով։
Անկե՞ղծ՝ ինչպես միշտ կատարյալ: