Ջուր․ ամենահրատապ խնդիրը Հալեպում. civilnet.am (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Ջուր․ ամենահրատապ խնդիրը Հալեպում. civilnet.am

Հալեպում այսօր ամենահրատապը ջրի խնդիրն է։ Հալեպից Մանուել Քեիշիշյանը գրում է, որ «Իսլամական պետությունը» փակել է Եփրատի ջրամբարից եկող ջուրը։

«Պատերազմի այս տարիներին հրասայլերից ոչ պակաս մեզ վախեցնում էր ջրի տագնապը։ Հաճախ ամիսներով ջուր չէինք ունենում՝ ընդիմադիրները արգելափակում էին ջրի մուտքը Հալեպ։ Պետությունը և UNICEF-ը ջրատար ինքնաշարժերով ջուր էին բաշխում։ Բացվեցին տասնյակ տարիներ առաջ փակված հորերը։ UNICEF-ն ու այլ միջազգային կազմակերպություններ մոտավոր 400 հոր փորեցին 200 մ և ավելի խորությամբ։

Հալեպից անցնող Քուէյք գետի ափին տեղադրվեցին փոքր ջրամբարներ։ Մոտ երկու ամիս է՝ ինչ ջուր չունենք․ ԴԱԵՇ֊ը փակել է Եփրատի ջուրը։ Մարդիկ ջուրը հորերից տուն են փոխադրում՝ կրելով կամ փոքրիկ ձեռնակառքերով։ Խմելու ջրի 1.5 լիտրը արժե 150 լիրա (135 ՀՀ դրամ)։ Սա մեզ համար քիչ փող չէ։ Հորերից ջուր են տեղափոխում և 1000 լիտրը 2500 լիրայի ծախում են փոքր ջրատար ինքնաշարժերը։ Կա մոտ 400 հոր Հալեպի մեր՝ արևմտյան թաղամասերում, որոնց մեծ մասի ջուրը խմելու չէ. երբեմն մարդիկ խմում և թունավորվում են… Արևելյան թաղամասերում հորեր համարյա չկան կամ մակերեսային են՝ խորը չեն փորված։



Նման նյութեր