Արարատյան դաշտի չտաքանալու պատճառը վերջին 100 տարիների ընթացքում չգրանցված երևույթն է. օդերևութաբան
Advertisement 1000 x 90

Արարատյան դաշտի չտաքանալու պատճառը վերջին 100 տարիների ընթացքում չգրանցված երևույթն է. օդերևութաբան

ՀՀ ԱԻՆ Հիդրոմետ ծառայություն Օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանն իր ֆեյսբուքյան գրառումով մեկնաբանել է, թե ինչու օդի ջերմաստիճանը չի բարձրանում Արարատյան դաշտում, այն դեպքում, երբ փետրվարի 25-ի ցերեկը Բագրատաշենում օդի ջերմաստիճանը հասել է +20-ի, Իջևանում և Կապանում +17-ի։

Գագիկ Սուրենյանը գրել է. «Կանխատեսված տաք օդային զանգվածների ներթափանցման արդյունքում երեկ ցերեկը Բագրատաշենում օդի ջերմաստիճանը հասել է +20, Իջևանում և Կապանում +17, բոլոր լեռնային մարզերում 0…+5, նույնիսկ Աշոցքում գրանցվել է դրական ջերմասռիճան +1, Երևանի բարձրադիր գոտում մինչև +5:
Արարատյան դաշտում նկատվում է բացառիկ երևույթ, որը ըստ մեր դիտարկումների արխիվում տարվա այս ժամանակահատվածի հետ համեմատած, չի գրանցվել վերջին 100 տարիների ընթացքում:
Տաք օդային հոսանքների և երկրի մակերևույթի սառը օդի շփումից կրկին առաջացել է մառախուղ, որը թույլ չի տալիս արեգակնային էներգիայի ներհոսքը դեպի Արարատյան գոգավորություն, ինչի արդյունքում օդի ջերմաստիճանը ցերեկը չի բարձրանում»: