Ամերիկյան ԶԼՄ-ներն իմացել են ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհրդից դուրս գալու ԱՄՆ ծրագրերի մասին
Advertisement 1000 x 90

Ամերիկյան ԶԼՄ-ներն իմացել են ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհրդից դուրս գալու ԱՄՆ ծրագրերի մասին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը լրջությամբ քննարկում է ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհրդից դուրս գալու հնարավորությունը՝ հաղորդում է Politico-ն՝ վկայակոչելով ամերիկացի նախկին և գործող պաշտոնյաներին։

Ինչպես հիշեցնում է հրատարակությունը, Խորհուրդը հաճախ քննադատվում է այն բանի համար, որ դրա կազմի մեջ մտնում են դիկտատորական ռեժիմների ներկայացուցիչները, ինչպես նաև այն բանի համար, որ Խորհուրդը հաճախ հրապարակում է հակաիսրայելական հաշվետվություններ։

Ինչպես տեղեկացնում է «Ինտերֆաքս»-ը, փետրվարի 27-ին մեկնարկող նստաշրջանում ԱՄՆ-ն որևէ որոշակի քայլ չի ձեեռնարկի։ Սակայն արդեն ակնհայտ է, որ Խորհրդից ԱՄՆ-ի դուրս գալու հնարավորության քննարկումն արդեն իսկ առաջացրել է տարբեր իրավապաշտպան կազմակերպությունների անհանգստությունը. դրանք մտավախություն ունեն, որ Վաշինգթոնը մտադիր է փոքրացնել իր դերակատարությունը մարդու իրավունքների համար գլոբալ պայքարում։

Խորհրդից ԱՄՆ-ի դուրս գալու վերջնական որոշումը կկայանա ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնի, ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Նիկի Հեյլիի և, բնականաբար, նախագահ Թրամփի մասնակցությամբ։



Նման նյութեր