«Ադրբեջանում զարմացած են Թուրքիայի ԱԳՆ-ի հայտարարությունից»
Advertisement 1000 x 90

«Ադրբեջանում զարմացած են Թուրքիայի ԱԳՆ-ի հայտարարությունից»

Քաղաքագետ Գագիկ Համբարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «APA գործակալությունը հաղորդում է, որ Թուրքիայի ԱԳՆ-ն հայտարարությամբ է հանդես եկել և ցավակցել փետրվարի 25-ին Արցախի և Ադրբեջանի զորքերի շփման գծում տեղի ունեցած բախումների պատճառով սպանված և վիրավորված ադրբեջանցի ասկյարների հարազատներին և մտերիմներին,ինչպես նաև ողջ ադրբեջանցի ազգին…

Ադրբեջանում տարակուսանք է առաջացրել եղբայրական Թուրքիայի ԱԳՆ-ի այս հայտարարությունը, քանի որ Բաքվում բացի նրանից,որ ընդունել են,որ զոհեր և վիրավորներ ունեն, մինչև հիմա ոչ մի զոհի և վիրավորի թիվ և անուն չեն տվել… Նույնիսկ ալիևյան կայքերն են նյարդայնացած, որ ազերի ոչնչացված ասկյարների փաստի մասին նրանք իմանում են ոչ թե հարազատ ՊՆ-ից, այլ Թուրքիայի ԱԳՆ-ի հայտարարությունից… Այս փաստը ևս մեկ ապացույց է ադրբեջանական հասարակության համար, որ սեփական երկրիը խաբում է իրենց…

Հիշեցնեմ, որ այս ծանր իրավիճակից դուրս գալու և հայկական կողմին զոհեր վերագրելու համար ալիևյան ԶԼՄ-ները «այլասերել» էին Մինսկի խմբի համանախագահների հայտարարությունը…

Ադրբեջանի քաղաքական էլիտան հիստերիայի մեջ է… Ապրիլյան կարճատև պատերազմում իրենց կարծիքով ունեցած շատ մեծ հաջողությունները և փորձերը ձերբազատվել պարտվածի բարդույթից,որով ազերի հասարակությունը տառապում է 25 տարի ի չիք են դառնում այս անհաջող դիվերսիայի պատճառով, որի ժամանակ ազերիները կորցրել են 7-16 ասկյար (ըստ սոցցանցերի ադրբեջանական օգտատերերի տվյալների)… Հենց այդ փաստով կարելի է բացատրել Ադրբեջանի փոխարտգործնախարար Խալաֆ Խալաֆովի, փոխվարչապետ Ալի Ահմեդովի, գնդապետ Ռամալդանովի և երեսփոխան Զեյնաբ Խանլարովայի լաչառառազմատենչական բարբաջանքները…»:



Նման նյութեր