
Լոս Անջելեսում կայացած «Օսկար-2017» կինոմրցանակաբաշխության կազմակերպիչները ստիպված են եղել ներողություն խնդրել սխալմունքի համար, որի հետևանքով ամենակարևոր անվանակարգերից մեկում հաղթողի անունը սխալ է հայտարարվել: «Լավագույն ֆիլմ» է հայտարարվել Դեմիեն Շազելի «Լա Լա Լենդ»-ը, որը ներկայացված էր մրցանակաբաշխության 14 անվանակարգում և մի քանիսում արդեն հաղթել էր:
Սակայն, երբ «Լա Լա Լենդ»-ի անձնակազմը բեմ է բարձրացել՝ մրցանակը ստանալու, միջոցառման պրոդյուսերներից մեկն արագորեն միջամտել է, բացել ծրարն ու հայտարարել սխալի մասին:
Արդյունքում «Լավագույն ֆիլմ» անվանակարգում հաղթել է Բարի Ջենքինսի «Լուսնի լույսը» կինոնկարը:
Ինչպես նշում է Reuters-ը, ավելի ուշ անվանակարգում հաղթողին հայտարարող աստղը՝ Ուորեն Բիթին, մանրամասնել է, որ իրեն սխալ ծրար էին տվել:
https://www.youtube.com/watch?v=n2xd_exQvgk