
Գեղասահքի Հայաստանի հավաքականի անդամ Անաստասիա Գալուստյանը 6-րդ էր «Cahllenge Cup 2017»-ում:
Նիդեռլանդներում կայացած մրցաշարում, կարճ ծրագրում, Անաստասիա Գալուստյանը 5-րդ հորիզոնականում էր, իսկ ազատ ծրագրում 7-րդ հորիզոնականում։ Վերջնահաշվարկով գեղասահորդուհին գրավեց 6-րդ տեղը։
Մրցաշարում հաղթող ճանաչվեց Բելգիան ներկայացնող Լենա Հենդրիքսը: Ընդհանուր առմամբ մասնակցում էին 19 գեղասահորդներ: