Մեր դուստրն իր ներկայությամբ բոլորին հանգստություն է պարգևում. Գայանե Հովհաննիսյանն՝ իր ու Ռոլանդ Գասպարյանի փոքրիկի մասին. life.panorama.am (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Մեր դուստրն իր ներկայությամբ բոլորին հանգստություն է պարգևում. Գայանե Հովհաննիսյանն՝ իր ու Ռոլանդ Գասպարյանի փոքրիկի մասին. life.panorama.am

Երգիչ Ռոլանդ Գասպարյանի և պարուհի Գայանե Հովհաննիսյանի ընտանիքում արդեն մի քանի ամիս է, ինչ փոխվել է մթնոլորտը: Նրանց առաջնեկն իր ծնունդով կյանքին նոր իմաստ ու գույն է հաղորդել: Life.panorama.am-ի հետ զրույցում Գայանե Հովհաննիսյանը պատմել է փոքրիկից ու այն փոփոխություններից, որոնք կատարվել են իրենց կյանքում ծնող դառնալուց հետո:

«Արդեն մի քանի ամիս է՝ մեր կյանքը նոր գույներով է լցվել: Օրը սկսում է մեր փոքրիկի ժպիտով: Մեր դուստրն իր ներկայությամբ բոլորին հանգստություն է պարգևում: Նա իր տեսակով այնքան դրական է, որ մեկ անգամ տեսնելուց հետո մեր շրջապատում բոլորը ուզում են նորից ու նորից տեսնել նրան»,- պատմեց Գայանեն ու շարունակեց.

«Մեր աղջիկը՝ Նանե-Զիոնան, դեռևս հինգ ամսական էլ չկա, բայց արդեն ունի իր սիրած ու չսիրած խաղալիքները: Նա երկուսիս էլ նման է, իսկ բնավորությամբ օր օրի տարբեր է: Նա կարող է ամեն օր մի նոր բան անել ու այդպիսով ուրախացնել մեզ: Մեր աղջկան հիմնականում Զիոնա անունով ենք դիմում, թեև շատերրը Նանե են ասում, արդյունքում երկու անունն էլ իրենն է ու երկու անուններին էլ արձագանքում է»:

Հետաքրքրվելով, թե ինչպիսի ծնողներ են Գայանեն ու Ռոլանդը, մեր զրուցակիցը պատմեց.

«Կողքից ասում են, թե շատ ուշադիր մայրիկ եմ: Իսկապես, փորձում եմ ամեն բան անել աղջկաս համար, փորձում եմ ամեն հարցում ուշադիր լինել: Նաև շեշտեմ, որ մեծ սիրով եմ ամեն բան անում: Ես էլ, Ռոլանդն էլ, երբ դրսում ենք լինում, չենք համբերում, թե երբ ենք հասնելու տուն, որպեսզի ամուր գրկենք մեր աղջկան»:

Նանե-Զիոնան ծնվել է ԱՄՆ-ում, հետաքրքրվելով, թե դա հատո՞ւկ էր պլանավորված, պարուհին նկատեց.

«Քանի որ այդ շրջանում Ռոլանդի գործերի համար մենք ԱՄՆ-ում էինք գտնվում, հենց այնտեղ էլ ծնվեց մեր փոքրիկը: Միտումնավոր որևէ բան չկար այդ հարցում»:

Թեև Նանե-Զիոնան ծնվել է ԱՄՆ-ում, սակայն Ռոլանդն ու Գայանեն արդեն իսկ պլանավորել են, որ իրենց դուստրը պետք է մկրտվի Հայաստանում.

«Ինչպես յուրքանչյուր քրիստոնյա, այնպես էլ մենք, մտածում ենք մեր փոքրիկին մկրտելու մասին: Ավելին՝ նա արդեն իսկ ունի իր կնքահայրը, ով  մեր ընտանիքին շատ հարազատ է ու միշտ օրինակ է ծառայում իր գեղեցիկ ընտանիքով»:

Զրույցի վերջում անդրադառնալով Ռոլանդի ու Գայանեի առաջիկա ծրագրերին՝ մեր զրուցակիցը պատմեց.

«Այս ընթացքում Ռոլանդի կյանքում բուռն ստեղծագործական շրջան է, իսկ ես չեմ մոռանում պարի մասին: Որոշ ժամանակ անց կանցնեմ իմ սիրելի աշխատանքին, երբ ժամանակը գա, ինքս կհայտնեմ, թե որտեղ եմ պարելու»:



Նման նյութեր