Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը հայտարարեց ՀՀ վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանի լիազորությունները դադարեցնելու մասին: Ազգային ժողովի քառօրյա նիստի մեկնարկին ՀՀ ԱԺ նախագահը հայտնեց, որ լրացել է ՀՀ վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանի հրաժարականի դիմումի 15-օրյա ժամկետը: «Ազգային ժողովի կանոնակարգի համաձայն՝ Իշխան Զաքարյանի լիազորությունները դադարեցվում են», – նշեց Սահակյանը:
Նա նաև հավելեց, որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը վերահսկիչ պալատի նախագահի պաշտոնում առաջարկել է Լևոն Սուրենի Յոլյանի թեկնածությունը:
Իշխան Զաքարյանը Վերահսկիչ պալատի նախագահի պաշտոնից հրաժարականի դիմում էր ներկայացրել: Ազգային ժողովի առաջիկա ընտրություններում Իշխան Զաքարյանը կգլխավորի «Ծառուկյան» դաշինքի նախընտրական շտաբը: