Ստոմատիտը բերանի խոռոչի հիվանդություն է: Այս հիվանդությունը նաև անվանում ենք աֆթանային խոցեր, որոնք բավական ցավոտ են: Սրանք կարող են ի հայտ գալ բերանի խոռոչի տարբեր հատվածներում՝ շուրթերի և այտերի ներքին շերտի վրա, լնդերի մոտ կամ լեզվի վերևի հատվածում:
Հետաքրքիր է, որ ստոմատիտային խոցերին անհրաժեշտ է մի քանի օր՝ ամբողջովին վերանալու համար: Մի խոսքով, անհրաժեշտ է որոշ ժամանակ թողնել, որպեսզի ստոմատիտն ինքն իրեն անցնի:
Եթե չեք ցանկանում, որ ստոմատիտն ավելի խորանա, առաջարկում ենք մի պարզ հնարք, որը կօգնի ազատվել այս առողջական խնդրից:
Այսպիսով, ձեզ անհրաժեշտ է մեկ թեյի գդալ աղը խառնել մեկ բաժակ ջրում: Ապա մի քանի րոպե ողողել բերանն այս խառնուրդով: Ապա մի փոքր ջուր տաքացրեք, ջրի մեջ մի փոքր կիտրոնի հյութ լցրեք և խմեք: Ոչ մի դեպքում շաքար մի ավելացրեք: Պրոցեդուրան կատարեք քնելուց առաջ:
Կապշեք, երբ հաջորդ առավոտյան տեսնեք, որ խոցերն անցել են:
Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Հարությունյանը
168.am