«Ալիևների քաղաքական հակառակորդներն իշխանափոխության ուժային սցենարը հաջողությամբ գլուխ բերելու համար ստիպված են լինելու միաժամանակ թիրախավորել Ալիևին և Ալիևային»
Advertisement 1000 x 90

«Ալիևների քաղաքական հակառակորդներն իշխանափոխության ուժային սցենարը հաջողությամբ գլուխ բերելու համար ստիպված են լինելու միաժամանակ թիրախավորել Ալիևին և Ալիևային»

ՀՀ նախագահի նախկին թեկնածու Արման Մելիքյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ադրբեջանական գործող վարչակազմն ամրապնդում է երկրում Ալիևների բացառիկ ընտանեկան իշխանությունը և փորձում է ապահովագրել դրա շարունակականությունն անգամ այն դեպքի համար, եթե ինչ-ինչ պատճառներով Իլհամ Ալիևը դադարի լինել պետության ղեկավար:

Մյուս կողմից՝ տիկնոջը նշանակելով առաջին փոխնախագահի պաշտոնում, պարոն Ալիևը նվազեցնում է նաև հնարավոր հակառակորդների կողմից իր դեմ մահափորձի կազմակերպման նպատակահարմարության աստիճանը, քանի որ այժմ իր ֆիզիկական չեզոքացման պարագայում իշխանության վակուում չի առաջանալու՝ իշխանությունն անմիջապես կժառանգի տիկին Մեհրիբանը:

Նոր իրավիճակում Ալիևների քաղաքական հակառակորդներն իշխանափոխության ուժային սցենարը հաջողությամբ գլուխ բերելու համար ստիպված են լինելու միաժամանակ թիրախավորել և երկրի նախագահին, և առաջին փոխնախագահին: Որքան էլ որ մեզանում ծաղրեն այս մոտեցումը, կարծում եմ, որ Ադրբեջանի ներքաղաքական իրողությունների պարագայում այն կարող է արդյունավետ լինել»:



Նման նյութեր