Ադրբեջանցի զինվորների դիակները տարհանվել են չեզոք գոտուց
Advertisement 1000 x 90

Ադրբեջանցի զինվորների դիակները տարհանվել են չեզոք գոտուց

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է Արցախի և Ադրբեջանի հակամարտ զորքերի միջև գտնվող չեզոք գոտուց սպանված ադրբեջանցիների դիակները տարհանելու մասին: Այս մասին հայտնում է ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը:

Ադրբեջանցի զինվորների դիակների տարհանումն իրականացվել է միջազգային միջնորդների մասնակցությամբ: