Ճանաչված Hermes ապրանքանիշի տղամարդկանց շարքի ստեղծագործական տնօրեն Վերոնիկ Նիշանյանն աշխարհի բացառիկ կանանցից է, ով տղամարդկանց համար հագուստ է ստեղծում:
Վերոնիկը ծնվել է 1954 թվականին, Ֆրանսիայում: Մասնագիտական կրթությունը ստացել է ֆրանսիական Parisienne Ecole de la Chambre Syndicale de la Couture դիզայնի դպրոցում: Ուսումն ավարտելուց հետո աշխատել է Cerruti ընկերությունում, այնուհետև տեղափոխվել Hermes: Սկզբնական շրջանում նա աշխատում էր որպես սովորական դիզայներ: 2 տարի անց սկսում է աշխատել ապրանքանիշի տղամարդկանց շարքի բաժնում: 2009թ. Վերոնիկը նշանակվում է Hermes-ի այդ բաժնի ստեղծագործական տնօրեն:
Վերոնիկը մանկուց է երազել աշխատել այս ոլորտում: Նրա հայրը հայ է եղել, իսկ մայրը՝ ֆրանսուհի: Երկու մշակույթների՝ հայկական և ֆրանսիական, ազդեցությունը մեծ է եղել նրա կյանքում: Ըստ դիզայների, խստապահանջությունը հորից է ժառանգել, ով 1928-ին Ցեղասպանությունից հետո հասել է Ֆրանսիա: Նա երբեք այդ մասին չի խոսել, նույնիսկ հայերեն չի խոսել, բայց հայկականությունը կարողացել է փոխանցել դստերը: Հայրը միշտ առանձնանում էր շքեղության հանդեպ սիրով: Նրա ֆրանսուհի մայրն ու տատիկը Hermes ապրանքանիշի պայուսակներ ու շարֆեր էին սիրում: «Համոզված եմ, որ ճաշակիզգացողությունը նրանցից եմ ժառանգել»,- ասել է Վերոնիկ Նիշանյանը:
rusarminfo.ru