«Մանչեսթեր Յունայթեդ»-ի հարձակվող Զլատան Իբրահիմովիչը հերքել է լուրերը, թե կարող է լքել ակումբն այս մրցաշրջանի ավարտից հետո: Նրա խոսքով, ինչ որ մեկը մտածել է պատմություն, թե ինքը չի ստորագրելու նոր պայմանագիր, եթե մանկունիանցիներն իրավունք չստանան հանդես գալ Չեմպիոնների լիգայում:
«Տեսնենք, ինչ կլինի հետագայում: Իմ ապագան կախված չէ այն բանից՝ արդյոք «Մանչեսթեր Յունայթեդ»-ը կմտնի Չեմպիոնների լիգա, թե ոչ: Ես համալրել եմ մանկունիանցիների կազմը, երբ նրանք հանդես չէին գալիս այդ մրցաշարում: Ինչ որ մեկը մտածել է այդ պայմանը: Ես ժամանել եմ Անգլիայի առաջնություն, երբ հասկացա, որ դա հարմար պահ է: Անգամ իմ երեխաներն էին ցանկանում, որպեսզի ես դառնամ «Մանչեսթեր Յունայթեդ»-ի խաղացող»,- ինչպես հաղորդում է The Telegraph-ը, ասել է Իբրահիմովիչը: