Այսօր Լրագրողների համերաշխության միջազգային օրն է
Advertisement 1000 x 90

Այսօր Լրագրողների համերաշխության միջազգային օրն է

Լրագրողների համերաշխության միջազգային օրը (International Day of Journalists’ Solidarity) հիմնադրվել է 1958 թվականին Բուխարեստում՝ լրագրողների միջազգային կազմակերպության 4-րդ կոնգրեսում:

Կոնգրեսի պատգամավորների մտահղացմամբ՝ այդ օրը բոլոր երկրների և հրատարակչությունների լրագրողները պետք է աշխարհին ցուցադրեն իրենց համախմբվածությունը՝ հատկապես իրենց իրավունքների պաշտպանության գործում:

Ամսաթվի ընտրության համար հիմք են ծառայել ողբերգական իրադարձություններ. 1943 թվականի սեպտեմբերի 8-ին Գերմանիայում մահապատժի է ենթարկվել չեխ լրագրող, գրող-հակաֆաշիստ Յուլիուս Ֆուչիկը (Julius Fuchik);

Լրագրողների համերաշխության միջազգային օրվա շրջանակներում ողջ աշխարհում տեղի են ունենում համաժողովներ և համագումարներ, որտեղ հավաքվում են լրագրողներ ողջ աշխարհից: Այդ տոնական համաժողովների ժամանակ նրանք ոչ միայն կիսվում են իրենց փորձով, այլ նաև մրցանակներ են ստանում իրենց երբեմն վտանգավոր աշխատանքի համար: Այս մասին հայտնում է calend.ru-ն: