ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի խորհրդականներից Քելիեն Քոնվեյը համացանցում ենթարկվել է քննադատության, երբ իրեն թույլ է տվել բարձրակրունկներով բարձրանալ նախագահի աշխատասենյակի բազմոցին:
Ինչպես հայտնում է The Daily Mail-ը, միջադեպը տեղի է ունեցել օվալաձև սրահում, որտեղ Թրամփը հանդիպել է երկրի ամենահայտնի սևամորթ դասախոսներին ու գիտնականներին:
Twitter-ում լուսանկարներին արձագանքողների մեծ մասը Քոնվեյի պահվածքն «անհարգալից» է որակել: