Իտալիայի Սիցիլիա կղզում սկսվել է լավայի ժայթքումը Էթնա հրաբխի հարավարևելյան խառնարանից: Իրադարձությունների վայրից տեսանյութ է հրապարակել Ruptly-ն:
Փորձագետների կարծիքով, ներկայիս ժայթքումը, որն ուղեկցվում է ոչ մեծ պայթյուններով և հրաբխային ռումբերի արտանետմամբ, սպառնալիք չի ներկայացնում: Էթնայի ստորոտին գտնվող «Ֆոնտանառոսա» միջազգային օդանավակայանն աշխատում է սովորական ռեժիմով:
Էթնան Եվրոպայի ամենաբարձր գործող հրաբուխն է, ծովի մակարդակից դրա բարձրությունը կազմում է ավելի քան 3,3 հազար մետր: