
Բլոգեր Իզաբելլա Աբգարյանը ֆեյսնուքյան իր էջում գրում է. «Տիկին Թարխանյանը (խոսքը Անահիտ Թարխանյանի մասին է:- խմբ.) մեղմ ասած անկեղծ չէ, երբ ասում է, թե Անդրիասը (խոսքը Անդրիաս Ղուկասյանի մասին է:- խմբ.) 2013-ի ընտրություններին եղել է Րաֆֆի Հովհաննիսյանի կողքին։ Հետընտրական շրջանում, այո, միացել է, բայց ոչ ընտրությունների ժամանակ։
Ավելին, նա ֆեյք էր անվանում ընտրությունները, Րաֆֆուն ու Բագրատյանին կոչ անում հանել թեկնածությունները, հացադուլ էր անում` փորձելով «թեկնածուի համար անհաղթահարելի խոչընդոտ»֊ ի պատճառով տապալել կամ հետաձգել ընտրությունները։
Եկեք չկեղծենք փաստերը։
Այլ հարց է, թե ինչու հիմա հանկարծ ընտրությունները ֆեյք չեն ու իմաստ կա մասնակցելու»։