
Միհրան Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Արշակի (խոսքը Արշակ Զաքարյանի մասին է:- խմ.) հրապարակած 2-րդ տեսանյութում, որը վերաբերվում է Ակնայի մարտին, հստակ երևում է, որ 6 հոգով (!) կիրառում են «Тропа» ականազերծման համակարգը, որ հետո փորձեն մտնել հայկական դիրքերը: Ստացվում է, որ ճակատային գրոհ էին փորձում կազմակերպել: Իմմմա՞սստը… Պայթունն անմիջապես գրավում է մերոնց ուշադրությունն ու սադրում կանխարգելիչ կրակն այդ ուղղությամբ:
6 հոգին քի՞չ չի ճակատային գրոհի համար, այն էլ առանց զրահապատ տեխնիկայի: Սրանք կամ մտավոր հետամնաց են, կամ էլ` «յաբախտի» կռիվ են անում` կռիվ անելու համար: Նաև չի բացառվում, որ անցած տարվա ապրիլյան մարտերում կորցրել են հատուկ նշանակության ուժերի ուղեղն ու ողնաշարը կազմող սպաներին և հիմա մնացել են հիմարների հույսին»: