Երգչուհի Ջուսը պատրաստվում է երկրպագուների դատին հանձնել իր նոր տեսահոլովակը, որը նկարահանել է CRAZY FREEDOM երգի հիման վրա: Այս մասին երգչուհին առաջին անգամ խոսել է Asekose.am-ի հետ:
«Ես և DJ BLACK-ը հանդես կգանք նոր տեսահոլովակով, որը նկարահանել ենք CRAZY FREEDOM երգի հիման վրա: Երգի հեղինակը DJ BLACK-ն է, իսկ երգը նախատեսված է ակումբի համար: Մենք փորձել ենք այնպես անել, որ այս աշխատանքն իր «խենթ ու խելառ» լինելով գրավի հանդիսատեսի ուշադրությունը և ինչու չէ սիրվի նրանց կողմից»:
Այն հարցին` արդյոք երգչուհին սիրում է աշխատել սկսնակ արտիստների հետ՝ վերջինս նշեց, որ աշխատում է, եթե տվյալ մարդը տաղանդավոր է.
«Եթե ասեմ, որ ցանկացած սկսնակ արտիստի առաջարկ կընդունեմ, հաստատ կստեմ: Աշխատում եմ այն մարդկանց հետ, ովքեր որ տաղանդավոր են, իսկ տվյալ դեպքում կարող եմ փաստել, որ իմ զուգընկերը տաղանդավոր է: Նա առաջարկեց ինձ համագործակցել, ես էլ, ուսումնասիրելով իր գործունեությունը, համաձայնվեցի»:
Երգչուհին խոսեց նաև անձնականի մասին` նշելով, որ իր երկրպագուները շատ շուտով լավ նորություններ կլսեն:
«Դեռևս զբաղվում ենք մեր տան աշխատանքներով, բայց շատ շուտով լավ նորություններով հանդես կգամ»,- Asekose.am-ի հետ զրույցում խոստովանեց երգչուհի Ջուսը: