Samsung-ի ղեկավարությունը պաշտոնաթող է եղել կոռուպցիայի մեղադրանքների պատճառով
Advertisement 1000 x 90

Samsung-ի ղեկավարությունը պաշտոնաթող է եղել կոռուպցիայի մեղադրանքների պատճառով

Հարավային Կորեայի Samsung ընկերության բարձրաստիճան կառավարիչները փետրվարի 28-ին հեռացել են իրենց պաշտոններից՝ երկրում ծայր առած կոռուպցիոն սկանդալի պատճառով, որը հանգեցրեց Կորեայի Հանրապետության նախագահ Պակ Կըն Հեի պաշտոնազրկման, տեղեկացնում է BBC-ին:

Հարավային Կորեայի դատախազությունը փետրվարի 28-ին հայտարարել է, որ ընկերության փոխնախագահ և փաստացի ղեկավար Լի Չժե Յոնին և ընկերության ևս չորս բարձրաստիճան կառավարիչների կներկայացվեն կաշառքներ տալու և զեղծարարության մեղադրանքներ:

Դրանից անմիջապես հետո իրենց պաշտոններից հեռացել են դատախազության հիշատակած չորս բարձրաստիճան կառավարիչներից երեքը, այդ թվում ընկերության փոխնախագահ Չհվե Կի սոնը և նախագահ Չան Չհուն-կին:

Լի Չժե Յոնը փետրվարի կեսերին կալանավորվել է կոռուպցիայի մեղադրանքերի պատճառով:

Այն ժամանակից ի վեր, ինչ նրա հայրը՝ Լի Գոն Հին, ինֆարկտ է տարել, Լի Չժե Յոնը համարվում է կորպորացիայի փաստացի ղեկավարը, և, չնայած կալանքին, նա առայժմ պահպանում է իր պաշտոնը:



Նման նյութեր