Սաուդյան Արաբիայի Սալման բին Աբդուլ-Ազիզ ալ Սաուդ թագավորը մարտին Ինդոնեզիա կայցելի 450 տոննա կշռող ուղեբեռով: Այդ մասին հայտնել է Jakarta Post թերթը:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Սաուդյան Արաբիայի թագավորն Ինդոնեզիայի մայրաքաղաք Ջակարտա և Բալի կղզի կայցելի մարտ ամսին՝ իր շրջապատից 1,5 հազար մարդկանց ուղեկցությամբ:
Ինչպես գրում է հրատարակությունը, ուղեբեռի 63 տոննան կհասցվի Ջակարտա, իսկ մնացած 396 տոննան կուղարկվի Բալի, այդ թվում՝ Mercedes-Benz S600 երկու ավտոմեքենա, որոնք արդեն հասցվել են կղզի: Նաև ուղեբեռում տեղ են գտել երկու էլեկտրական վերելակներ:
Ջակարտայում թագավորին ծառայություններ մատուցելու համար կհատկացվեն 178 աշխատողներ, Բալիում՝ 394:
Այցը կմեկնարկի մարտի 1-ից և կշարունակվի մինչև մարտի 9-ը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: