ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը պետական բարձրագույն պաշտոնում իր աշխատանքը գնահատել է հինգին գումարած, իսկ երկրի քաղաքացիների հետ շփվելու կարողությունը՝ միայն երեք: Սպիտակ տանը գտնվելու առաջին հինգ շաբաթվա արդյունքները նա ամփոփել է Fox News հեռուստաընկերությանը տված հարցազրույցում:
Պատասխանելով նախագահի պաշտոնում աշխատանքի համար իրեն գնահատական նշանակելու լրագրողների խնդրանքին՝ Թրամփն առանց կեղծ համեստության հայտարարել է, որ արժանի է «հինգին գումարածի»: Միևնույն ժամանակ նա սեփական նախաձեռնությամբ խոստովանել է, որ հայրենակիցների հետ շփվելու համար իրեն հարկ է գնահատել միայն «երեքին գումարած»: «Մենք հիանալի աշխատող կառավարություն ունենք, բայց առայժմ չենք կարողացել դա բացատրել ամերիկացիներին»,- պնդել է Թրամփը:
Նա հույս է հայտնել, որ կկարողանա փոքր-ինչ շտկել իրադրությունը, երբ «Երկրի դրության մասին» ուղերձով հանդես գա ԱՄՆ-ի Կոնգրեսի երկու պալատների համատեղ նիստում, հաղորդել է ՏԱՍՍ-ը: